‘Գերմանիա- Գանա. Խաղից առաջ’

752

G խումբ, հունիսի 21, ժամը՝ 20.00, Ֆորտալեզա, «Կաստելան» մարզադաշտ

Գլխավոր մրցավար՝ Սնդրո Ռիչի (Բրազիլիա)

 

Յոհաիմ Լյովի հավաքականը շարունակելու է զարգացնել մեկնարկային խաղի հաջողությունը և Պորտուգալիային ջախջախելուց հետո այսоր խաղալու է Գանայի հետ: Աֆրիկացիները պետք է աներևակայելին անեն, որպեսզի ձեռք բերեն 1/8-րդ եզրափակչի ուղեգիր:

Գերմանիայի հավաքականը շլացուցիչ հաղթանակ տարավ Պորտուգալիայի դեմ խաղում՝ 4 անպատասխան գնդակ ուղարկելով նրա դարպասը:  Այս ընտրանին կփորձի պահպանել ձեռք բերած հաջողությունը ոչ այնքան ուժեղ՝ Գանայի հավաքականի դեմ խաղում: Թոմաս Մյուլերի հեթ-թրիքից հետո, Յոհաիմ Լյովի թիմը  իր հավակնությունների մասին լուրջ հայտ ներկայացրեց: Աֆրիկական թիմերի  հետ նախկին 6 հանդիպումներից գերմանացիները պարտվել են միայն մեկում, իսկ Միրոսլավ Կլոզեն, ով կանգանած է նոր՝ բացարձակ  ռեկորդ սահմանելու շեմին, ամեն ինչ կանի իր նպատակին հասնելու համար: Գերմանացիները, ամենայն հավանականությամբ, չեն կարող իրենց հույսը դնել վնասվածք ստացած  Մատց Հումելսի վրա, սակայն լիովին առողջ են Սամի Խեդերան և Ջերոմ Բոատենգը:

 

 

Կադրային վիճակը Գերմանիայի հավաքականում

Բաստիան Շվայնշտագերը կարող է խաղադաշտ դուրս գալ Սամի Խեդիրայի փոխարեն: Մատց Հյումելսին, ով ոտքի վնասվածք  ստացել, այդ  փոխարինելու է պատրաստվում Մուստաֆան: Բացի այս երկուսից, Լյովը կարող է պահպանել այն նույն կազմը, որը խաղացել էր երկուշաբթի оրը:

Գանայի հավաքական. Հավային Աֆրիկայի 2010 թվականի աշխարհի առաջնության քառորդ եզրափակչից «Սև աստղերը» դուրս մնացին, իսկ հիմա մոտ են խմբային փուլից դուրս մնալուն: Սրանից խուսափելու համար, նրանք պետք է կարողանան անցկացնել երկու գերազանց հանդիպում: 4 տարի առաջ Գանայի հավաքականը խմբային փուլում հանդիպել է Գերմանիայի ընտրանու հետ: Այն ժամանակ Մեսութ Оզիլը վճռել  է խաղի ելքը:

 

Կադրային դրությունը Գանայի հավաքականում

Մեջիթ Վարիսը  պետք է կարողանա ամբողջովին վերակագնվել մինչև խաղը: Ասամոա Գյանը, հավանաբար, կգլխավորի Գանայի ընտրանու հարձակման գիծը: Մայքլ Էսյենը նույնպես կարող է մեկնարկային կազում ընդգրկվել:

 

Фաստեր

 

– Գերմանիայի հավաքականը Գանայի դեմ իր երկու հանդիպումներում հաղթել է (14 ապրիլ, 1993 թվական (6-1) և խմբային փուլում, 23 հունիս, 2010 թվական (1-0)),
–  Գերմանիայի հավաքականի՝ Գանայի դարպասը խփած բոլոր յոթ գոլերը խփվել են 60-րդ րոպեից հետո,
– Աֆրիկական միակ թիմը, ում Գերմանիայի հավաքականը պարտվել է,Ալժիրի ընտրանին է (16 հունիս, 1982 (1-2)):



Նախորդ հոդվածը‘Փաստաբան. Ճանապարհային տուգանքները չվճարելու պատճառով քաղաքացիների հաշիվների սառեցումը հակասում է օրենսդրությանը’
Հաջորդ հոդվածը‘Արգենտինան Մեսսիի անհատական վարպետության շնորհիվ դուրս եկավ հաջորդ փուլ(տեսանյութ)’