‘
Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության խմբային փուլի 3-րդ տուրում Սոչիի «Ֆիշտ» մարզադաշտում մրցում էին Գերմանիայի և Կամերունի ազգային հավաքականները: Խաղն ավարտվեց Յոահիմ Լյովի թիմի հաղթանակով՝ 3:1 հաշվով: Դուբլի հեղինակ դարձավ «Լեյպցիգ»-ի հարձակվող Թիմո Վերները:
Այս հաղթանակի շնորհիվ գերմանացիները վաստակում են 7 միավոր և միանձնյա գլխավորում B խմբի մրցաշարային աղյուսակը՝ դուրս գալով կիսաեզրափակիչ: Կամերունի ընտրանին լքում է մրցաշարը:
Գերմանիա — Կամերուն՝ 3:1
1:0 Դեմրիբայ (48′), 2:0 Վերներ (66′), 2:1 Տեր Շտեգեն (79′, ս.դ.) 3:1 Վերներ (81′)
‘