‘ Գերմանիա-Հայաստան.Ի՞նչ պարզվեց (տեսանյութ)’

1914

 Իհարկե, չի կարելի վերջին րոպեներով դատել Աշխարհի առաջնության ֆավորիտներից մեկի՝ Գերմանայի հավաքականի խաղի որակը: Հայաստանի հավաքականը 69 րոպե շարունակ աշխարհի լավագույն ֆուտբոլիստներով համալրված թիմի հետ գրեթե հավասար խաղ էր խաղում:   Միայն կարելի է նշել, որ Լուկաս Պոդոլսկու խաղադաշտ դուրս գալուց հետո ամեն ինչ փոխվեց: Այս  ֆուտբոլիստը մեր հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանի հետ վարվում էր այնպես, ինչպես ուզում էր:Սա վկայում է այն մասին, որ Հայաստանի ընտրանու պաշտպանության հետ կապված խնդիրները մնում են անլուծելի, և այստեղ առայժմ դժվար է լուսավոր կետ գտնելը:   Արդյունքում խաղն ավարտվեց 6: 1 հաշվով:

Գոլեր. Գերմանիա՝ Անդրե Շուրլե (52), Լուկաս Պոդոլսկի (72), Բենեդիկտ Հովեդես (73), Միրոսլավ Կլոզե (76), Մարի Գյոցե (82, 90):

Հայաստան՝ Հենրիխ Մխիթարյան (70):

Նախորդ հոդվածը‘Աշխարհի առաջնությունից 6 оր առաջ’
Հաջորդ հոդվածը‘Հովիկ Աբրահամյանի վարորդը գազանանոց ունի. «Ժամանակ»’