‘
Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության B խմբի 2-րդ տուրի շրջանակներում Գերմանայի ազգային հավաքականը մրցում էր Չիլիի ընտրանու հետ: Խմբի ֆավորիտների խաղում գրանցվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով:
Հանդիպման հաշիվը շատ արագ բացվեց: Ալեքսիս Սանչեսը 6-րդ րոպեին առաջ մղեց Հարավային Ամերիկայի չեմպիոններին: 42-րդ րոպեին Լարս Շտինդլի խփած գնդակը վերջինը դարձավ այս խաղում:
Այսպիսով, Գերմանիան և Չիլին վաստակում են 1-ական միավոր և ընդհանուր 4 միավորով շարունակում են բաժանել B խմբի մրցաշարային աղյուսակի 1-2-րդ հորիզոնականները: Կամերունի և Ավստրալիայի ընտրանիները ունեն 1-ական միավոր:
Հավելենք, որ հունիսի 25-ին կայանալիք երրորդ տուրում Գերմանիան խաղալու է Կամերունի հետ, իսկ Չիլին՝ Ավստրալիայի։
Գերմանիա — Չիլի՝ 1:1
0:1 Սանչես (6′), 1:1 Շտինդլ (42′)
Երկրորդ տուրից հետո B խմբի մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը․
1. Չիլի — 4 միավոր
2. Գերմանիա — 4
3. Ավստրալիա — 1
4. Կամերուն — 1
‘