‘Գերմանիա-Պորտուգալիա. Պայքարի դուրս կգան ուժեղագույնները’

1262

 

 G խումբ. հունիսի 16, ժամը՝  20:00, Սալվադոր, «Ֆոնտե-Նովա» մարզադաշտ

Գլխավոր մրցավար՝ Միլորադ Մաժիչ

Փլեյ-оֆֆ փուլի հիմնական հավակնորդների միջև հանդիպումով G խմբում  կմեկնարկի  պայքարը: Գերմանիայի հավաքականը Բրազիլիայի Բաիա նահանգի Սալվադոր քաղաքի մարզադաշտում կհանդիպի Պորտուգալիայի ընտրանու հետ:

 Բրազիլական Մունդիալի վիճակահանությունը պորտուգալացիներին ուղարկեց G  խումբ, որտեղ ընդգրկված են նաև Գանայի, ԱՄՆ-ի և  Գերմանիայի հավաքականները: Անկասկած, ԱՄՆ-ի և Գանայի ընտրանիները պարտուգալացիների համար խնդիր չեն դառնա, եթե իհարկե,վերջիններս  ցույց տան այն ամենը, ինչի ընդունակ են: Իսկ ահա Գերմանիայի հավաքականի հետ խաղով կորոշվի, թե ով կզբաղեցնի 2-րդ տեղը խմբում, ինչպես նաև ցույց կտա, թե’ գերմանացիների, թե’ պորտուգալացիների ուժեղ և թույլ կողմերը:  Պորտուգալիան մի թիմ է, որի խաղը մեծապես պայմանավորված է ավագով՝ Քրիստիանո Ռոնալդուով: Եթե «Ռեալի» հարձակվողի խաղը հաջողվում է, ապա դա բոլորովին այլ հավաքական է: Բենտուի տղաների համար միակ հաղթաթուղթը կարող է լինել թիմի ավագի խաղը, հակառակ դեպքում, դաշտում կիշխի գերմանական պրագմատիկ ֆուտբոլը: Հիշեցնենք, որ պորտուգալացիների վերջին անհաջողությունը 2012 թվականի Եվրոպայի առաջնությունում էր, որտեղ նրանք նվաճեցին բրոնզե մեդալներ: Հիշյալ մրցաշարում նրանք գերմանացիների հետ միասին նույն խմբում էին հայտնվել:Այստեղ  ընդգրկած էին նաև Հոլանդիան ու Դանիան:  Այն ժամանակ, ինչպես և այսоր, պորտուգալացիներն իրենց պայքարը սկսեցին գերմանացիների հետ խաղով: Ռոնալդուին և նրա ընկերներին այդ ժամանակ գերմանացիները հաղթեցին.  գլխի հարվածով գոլ խփեց Մարիո Գոմեսը և խաղն ավարտվեց նվազագույն՝ 1:0 հաշվով: Թեև մեկնարկային այս անհաջողությանը, այնուհանդերձ, այն ժամանակ պորտուգալացիները դուրս եկան Եվրո-2012-ի փլեյ-оֆֆ փուլ, ապա՝ կիսաեզրափակիչ, որտեղ պարտվեցին աշխարհի գործող չեմպիոններին՝ Իսպանիայի հավաքականին:

Պորտուգալիայի և Գերմանիայի միջև  հակամարտություն եղել է նաև 2006 թվականի Աշխարհի առաջնությանը:  Երրորդ տեղի համար պայքարում պորտուգալացիները պարտվել են  գերմանացիներին  1:3 հաշվով:

Գերմանիայի հավաքականը մեկ խաղացողի թիմ չէ: Այն կատարյալ դասավորված մի  մեխանիզմ է, որտեղ ցանկացած կոտրված դետալին փոխարինում  է ճիշտ դրա համարժեքը: Միակ դետալը, որին համահավասար փոխարինող Յոհաիմ Լյովը չունի, կենտրոնական հարձակվողի դիրքն է: Հավաքական չի հրավիրվել Բունդեսթիմի փորձառու խաղացող, իտալական «Ֆիորենտինայի» հարձակվող Մարիո Գոմեսը: Միակ անվանական կենտրոնական հարձակվողը մնում  է երկար տարիների փորձ ունեցող Միրոսլավ Կլոզեն: Գերմանիայի ընտրանու չծերացող հարձակվողը, Բրազիլիայի Մունդիալում իր անունը կարող է գրել ֆուտբոլի պատմության մեջ  որպես աշխարհի առաջնություններում ամենաշատ գոլեր խփած հարձակվող: Ներկայում՝ Կլոզեն իր պահեստում ունի  14 գոլ և իր այս ցուցանիշով. մեկ գնդակի տարբերությամբ,  հետ  է մնում միայն Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդոյից:  Գերմանիայի համար ցավալի կորուստ է նաև Մարկո Ռոյսը, ով Հայաստանի հետ խաղում ստացած վնասվածքի պատճառով չի կարող մասնակցել մրցաշարին: Այս առիթով Յոահիմ Լյովը ասել է.: «Այս իրողությունը շատ տխուր է թե Ռոյսի, թե մեզ համար: Մարկոն հիանալի մարզավիճակում էր, գերազանց էր դրսևորել իրեն բոլոր  խաղերում: Նա առանցքային դեր էր խաղում մեր հավաքականում»: Մարզչի այս խոսքերից հետո պարզ է մի բան. թեև Ռոյսի բացակայությունը դժվար կլինի լրացնել, այնուհանդերձ  հնարավոր է: Չէ որ գերմանացիների կազմում կան այնպիսի հարձակվողական ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Մարիո Գյոտցեն,  Մեսուտ Оզիլը և Անդրե Շյուրլեն:

Գերմանիայի և Պորտուգալիայի միջև հանդիպումը  պարզ կլինի նաև, թե ով կարող է լինել, թե ինչպես կբաշխվեն տեղերը  G խմբում:

Նախորդ հոդվածը‘Առաքել Սեմիրջյան. Քեսաբի ազատագրումը’
Հաջորդ հոդվածը‘«Օրինապաշտ» նախարարը օգտվում է դիվանագիտական արտոնություններից. Ֆոտո’