‘
ԼՂՀ ՊԲ ժամկետային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի հարազատները, ովքեր արդեն մի քանի անգամ հավաքվել էին ԿԽՄԿ երեւանյան գրասենյակի մոտ, այսօր հավաքվել էին նաեւ ԱԳ նախարարության մոտ: Հարազատների ներկայացուցիչը ներս է մտնել շենք, իրենց հուզող հարցերին պատասխաններ ստանալու համար, սակայն, դուրս գալուց հետո նշել է, որ որեւէ նոր տեղեկություն չի կարող հաղորդել:
Հիշեցնենք, որ Ինջիղուլյանը օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 3:00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելու ժամանակ տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով մոլորվել էր առաջնագծում և սխալմամբ անցել Ադրբեջանի ԶՈւ կողմից վերահսկվող տարածք:
‘