‘Գեւորգ Կոստանյանը խոսել է երկրում ստեղծված քրեածին իրավիճակի մասին ‘

954

Գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը հիմք չի ընդունում ՌԴ դատախազի՝ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանին ուղղված նամակը եւ դրանից հետեւություններ անել:

Հիշեցնենք, որ ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկան ի պատասխան Զարուհի Փոստանջյանի նամակ-դիմումի՝ հայտարարել է, որ Գյումրիի Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանությանմեջ մեղադրվող Վալերի Պերմյակովը չի հանձնվի ՀՀ իշխանություններին: Միաժամանակ, Պերմյակովին ՀՀ արդարադատությանը հանձնելու խնդրանքով ՌԴ դատախազին դիմել էր նաեւ Գեւորգ Կոստանյանը: Դատախազի նամակին, սակայն, դեռ չեն պատասխանել:

Գեւորգ Կոստանյանն ասել է, թե պատրաստ է ընդունել Ավետիսյանների հարազատներին եւ տեղեկատվություն տրամադրել նրանց գործի քննության ընթացքի մասին:

Կոստանյանը լրագրողների հետ զրույցում խոսել է նաեւ վերջին շրջանում երկրում ստեղծված քրեածի իրավիճակի մասին:

Դատախազի խոսքով, նմանատիպ իրավիճակը սովորաբար կապված է լինում ինչպես  զենքի ապօրինի շրջանառության ծավալների նկատմամբ հսկողության հետ, այնպես էլ   հանցավոր վարքագծի հիմքում դրված այլ հանգամանքների հետ:

Միեւնույն ժամանակ, Կոստանյանը խուսափել է ուղիղ պատասխան տալ հարցին՝ արդյո՞ք քրեածին իրավիճակը ոստիկանության աշխատանքի թերությունների մասին չի խոսում:

«Մենք չենք խոսում բացթողումների կամ ձեռքբերումների մասին, միայն խոսում են հանցավոր վիճակը մշտապես հսկողության տակ պահելու և ավելին` հանցածին հանգամանքները նվազեցնելուն և վերացնելուն ուղղված միջոցառումների մասին», — ասել է Կոստանյանը: 

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. «Ընդդիմությունը»՝ երանության մեջ ‘
Հաջորդ հոդվածը‘ԼՂՀ Վերաքննիչ դատարանը մերժեց դիվերսանտների գործով վերաքննիչ բողոքը’