‘Գեւորգ Կոստանյանը խոստանում է պայքարել կոռուպցիայի եւ անպատժելիության մթնոլորտի դեմ’

791

Գլխավոր դատախազի պաշտոնում Գեւորգ Կոստանյանի առաջնահերթ խնդիրներն են լինելու դատախազական համակարգում կոռուպցիայի դեմ պայքարը, դատախազի պրոֆեսիոնալիզմի հարցը եւ անպատժելիության մթնոլորտի վերացումը, Ազգային ժողովում հայտարարեց Գեւորգ Կոստանյանը: Ազգային ժողով է ներկայացվել նրա թեկնածությունը գլխավոր դատախազի պաշտոնում:

«Դատախազությունում չի կարող կոռուպցիա լինել, դատախազությունում չեն կարող տեղ ունենալ այն դատախազները, որոնք պրոֆեսիոնալիզմի հետ խնդիր ունեն», — նշեց Կոստանյանը: Նա նշեց նաեւ այն հանգամանքը, որ դատախազության մասին օրենքով՝ դատախազը  քաղաքականությամբ զբաղվելու իրավունք չունի:

«Մենք կընձեռենք դատախազներին քաղաքականությամբ զբաղվելու հնարավորություն, պայմանով, որ նրանք նախօրոք կհրաժարվեն զբաղեցրած պաշտոնից», -ասաց գլխավոր դատախազի թեկնածուն:

Անդրադառնալով անպատժելիության մթնոլորտի հետ կապված հանրային պատկերացումներին, Կոստանյանը վստահեցրեց, որև իր պաշտոնավարման օրոք «ցանկացած հանցագործ պետք է արժանի պատիժ ստանա»:

Կոստանյանի հիմնական ելույթից հետո «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը հայտարարեց, որ հանրությունը չի հավատում արդարադատությանը Հայաստանում:

«Միգուցե Ձեզ համար կարող եք արդար որոշումներ կայացնել  եւ հպարտ-հպարտ գնաք տուն, բայց մենք չենք հավատում դրան: Խմբակցությունում քննարկել ենք բոլոր խնդիրները՝ սկսած Գորիսի դեպքերից (Ավետիք Բուդաղյանի սպանությունը, որից երկու օր անց զինդատախազը հայտարարեց, որ Սուրիկ Խաչատրյանը դեպքի վայրում չի եղել-խմբ.), «Ա1+»-ի դեպքից, հավատ չի ներշնչում», — ասաց Պողոսյանը:

Նախորդ հոդվածը‘Իսրայելի վարչապետը փորձելու է համոզել ԱՄՆ-ին՝ զիջումներ չանել Իրանին’
Հաջորդ հոդվածը‘Կոնգրեսը շարունակում է տարածքային խորհուրդների կազմավորումը’