‘
Ըստ Mamul.am-ի տեղեկատվության՝ երեկ ԵՊՀ-ում մաթեմատիկայի միասնական քննության ժամանակ արտառոց միջադեպեր էին տեղի ունեցել: Լրատվամիջոցը մանրամասնել էր, որ տարածքը հոսանքազրկվել էր, տեսախցիկները դադարել էին տեսանկարահանել, որոշ դիմորդներ, կարիքները հոգալու պատրվակով, դուրս էին եկել և կես ժամ շարունակ մնացել դրսում, իսկ վերադառնալուն պես րոպեների ընթացքում լրացրել էին հարցաշարը:
Գնահատման և թեստավորման կենտրոնի արտաքին համագործակցության բաժնի պետ Արա Իսպիրյանը iLur.am-ի հետ զրույցում այդ հրապարակումը սերիալ անվանեց ու հերքեց վերը նշված բոլոր միջադեպերը:
Նրա խոսքով՝ ԵՊՀ-ում հոսանքազրկում եղել է միայն հունիսի 7-ին՝ կենսաբանության քննության ժամանակ: Այդ օրը քննական գործընթացը մեկնարկել է հոսանքի հարցը կարգավորելուց հետո:
‘