‘Գժի թղթով ՀՀԿ-ականի «արկածների» նոր մանրամասներ. Մամուլ’

1910

iLur.am-ը արդեն տեղեկացրել էր, որ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացու՝ Կարեն Եսայանի սպանության գործով հերթական դատական նիստից հետո միջադեպ է գրանցվել: Ցուցմունք տալու համար դատարան եկած Ղուկասյանը(լուսանկարում) նիստից հետո իր շքախմբի հետ ծեծի է ենթարկել մեղադրյալի հորը:

Այդ դեպքին անդրադարձել է  նաև «ՀԺ»-ն, որը գրում է. «Գյումրիի նախկին քաղաքապետ  Վարդան Ղուկասյանը երեկ ի վերջո հայտնվել է իր փեսայի գործով սպանության դատական նիստին, սակայն հրաժարվել է պատասխանել ամբաստանյալի շահերի պաշտպանի հարցերին՝ պատճառաբանելով, որ նա կին է:

«Էս կամերա-բաները դուրս տարեք:  Չնկարեք: Թող դուրս գան «ԳԱԼԼԱ»-ն, «Շանթ»-ն ու մեկ Էլ «Աոավոտի» էն աղջիկը: Այսինքն թող սաղն էլ դուրս գան, թող լրագրողներն էլ չմնան»,- ըստ «Հետքի», նիստերի դահլիճ մտնելուն պես հրահանգել է ՀՀԿ-ական Վարդանիկը, ով դատարան է գնացած եղել իր «սվիտայով»՝ մոտ 30 հոգի:

Դատավորն էլ կատարել է նրա հրահանգը: Այնուհետև հենց դատարանի շենքում, գժի թղթով կարկառուն այս ՀՀԿ-ականը, իր ուղեկցողների հետ ծեծի է ենթարկել Անիի նախկին ոստիկանապետ Սամվել Հարությունյանին, ով իր փեսայի սպանության գործով մեղադրյալի հայրն է: Ընդ որում, այնպես է ծեծել, որ նախկին ոստիկանապետը հայտնվել է Գյումրիի հիվանդանոցի վերակենդացման բաժանմունքում:

Նախորդ հոդվածը‘«Ամերիաբանկը» բռնել է Լֆիկի ճանապարհը. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Կուչ եկած Կուրղինյանը՝ ծաղկավոր խալաթով’