‘
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին կիսապաշտպան Ռայան Գիգգզը մեկնաբանել է ակումբից հեռանալու մասին որոշումը.
«29 մրցաշրջան «Մանչեսթեր Յունայթեդ»-ում որպես ֆուտբոլիստ և մարզչի օգնական անցկացնելուց հետո ես գիտեմ, որ հաղթանակները այս ակումբի ԴՆԹ-ում են: «ՄՅՈՒ»-ն հնարավորություն է երիտասարդության համար, հարձակվողական և գեղեցիկ ֆուտբոլ: Ճիշտ է ունենալ ամենաբարձր նպատակները: Այս ակումբը արժանի է միայն սրան: Այդ իսկ պատճառով ինձ համար դժվար է հեռանալ մի ակումբից, որտեղ անցկացրել եմ 14 տարեկան հասակից: Այս որոշումը ինձ հեշտ չտրվեց: Ես հեռանում եմ այս ակումբից շատ հիշողություններով և մեծ կենսական փորձով, որտ հուսով եմ կօգնի ինձ ապագայում»,- Գիգգզի խոսքերն է փոխանցում ակումբի մամուլի քարտուղարությունը:
Ռայան Գիգգզը «Մանչեսթեր Յունայթեդ»-ում հանդես է եկել 1990-ից 2014 թվականներին: Ընդհանուր առմամբ նա մանկունիանցիների կազմում 881 հանդիպման է մասնակցել և դարձել է 155 գոլի հեղինակ: Գիգգզը պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան ավարտեց 2014 թվականին, ինչից հետո անմիջապես նշանակվեց գլխավոր մարզչի օգնականի պաշտոնում: