‘Գիգզը խորհուրդը Գարեթ Բեյլին’

1723

Ուելսի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռայան Գիգզն իր հայրենակից, Մադրիդի «Ռեալ»-ի վինգեր Գարեթ Բեյլին խորհուրդ է տվել չլքել իսպանական գրանդի շարքերը:

««Ռեալ»-ն առանձնահատուկ մթնոլորտով թիմ է: Այստեղ խաղալ երազում են բոլորը: Գարեթը «Ռեալ»-ում երեք անգամ նվաճել է Չեմպիոնների Լիգայի գավաթը: Երբ «Ռեալ»-ի կարգի ակումբում ես հանդես գալիս, միշտ ցանկանում ես տիտղոսներ նվաճել: Բեյլը «Ռեալ»-ում կարող է հասնել իր նպատակներին»,- «Ման. Յունայթեդ»-ի լեգենդի խոսքերն է մեջբերում Todomercadoweb.es-ը:

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո Բեյլը կարող է տեղափոխվել «Ման. Յունայթեդ»:

Նախորդ հոդվածը‘Չեմպիոնների Լիգա. «Յուվենթուս» — «Ռեալ» հանդիպման բոլոր տոմսերն արդեն վաճառվել են’
Հաջորդ հոդվածը‘Պաշտոնական. Զլատան Իբրահիմովիչը նոր թիմ ունի (տեսանյութ)’