‘
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ և նախկին գլխավոր մարզիչ Լուի վան Գալի օգնական Ռայան Գիգզը հրաժարավել է մտնել Ժոզե Մոուրինյուի մարզչական անձնակազմ։ Այս մասին տեղեկացնում է «Daily Mail»-ը։
Այսպիսով, Գիգզը հեռանալու է ակումբից, որտեղ անցկացրել է 29 տարի։ Ժոզե Մոուրինյուի օգնականը լինելու է Ռուի Ֆարիան, ով պորտուգալացի մասնագետի հետ աշխատել է նրա բոլոր ակումբներում՝ սկսած «Պորտուից»։ Վերոնշյալ աղբյուրը գրում է, որ Ռայան Գիգզի ներկայացուցիչներն այժմ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ քննարկում են գործող պայմանագիրը խզելու մանրամասները։
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Ռայան Գիգզը կարող է գլխավորել «Նոթինգեմ Ֆորեստը»։ Բացի այդ, նրան հրավիրում են որպես ֆուտբոլային փորձագետ աշխատելու «ITV»-ում։
‘