‘
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին խաղացող Ռայան Գիգզը կարծում է, որ «Ատլետիկո»-ի հարձակվող Անտուան Գրիզմանը դեռ կարող է տեղափոխվել Մանչեսթեր:
«Չեմ կարծում, որ պատմությունն ավարտվել է: Գրիզմանը դեռ հնարավորություն ունի Մանչեսթեր տեղափոխվելու: Առաջիկա տրանսֆերային պատուահի ընթացքում ամեն բան հնարավոր է տեղի ունենա:
«Մանչեսթեր Յունայթեդ»-ին գոլեր են պետք: Իմ խաղացած ակումբներում գոլային դրվագները ստեղծում էին բոլոր խաղային դիրքերի խաղացողները: Ներկա պահին «կարմիր սատանաներ»-ի գրոհները եզրափակողը Զլատան Իբրահիմովիչն է, սակայն նրա պես ևս մեկ ռմբարկու է անհրաժեշտ թիմին»,- Ռայան Գիգզի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը:
‘