‘Գիլյեմ Բալագե. «Ռոնալդուն կարծում է, որ իր թիմակիցների մոտ պետք է միշտ խիզախություն դրսևորի և ցույց տա, որ չի վախենում Մեսսիից»’

827

Հայտնի իսպանացի լրագրող Գիլյեմ Բալագեն «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի մասին իր գրքում պատմել է արգենտինացու և Մադրիդի «Ռեալի» առաջատար Քրիստիանո Ռոնալդուի հարաբերությունների մասին։

«Մեսսին և Քրիստիանոն ընկերներ չեն, բայց հասարակության առաջ հարգալից են միմյանց նկատմամբ։ Լիոնելին հիացնում են Քրիստիանո Ռոնալդուի՝ գնդակով հարվածներն ու գլխով խաղը, բայց նա հոգնել է անընդհատ պորտուգալացու հետ համեմատվելուց և հասկանում է, որ Ռոնալդուին էլ այդ իրավիճակը դուր չի գալիս։

Ինչ վերաբերում է Ռոնալդուին, նա կարծում է, որ իր թիմակիցների մոտ պետք է միշտ խիզախություն դրսևորի և ցույց տա, որ չի վախենում Մեսսիից։ Հնարավոր է՝ դա պայմանավորված է հասունության պակասով, ինչից այնքան շատ ֆուտբոլիստներ են տառապում։ Դա մաչոյի պահվածքն է, սակայն չափազանց անբնական կերպով։

Այդ պատճառով էլ, «Ռեալի» որոշ ֆուտբոլիստների խոսքերով, Կրիշտիանուն Մեսսիի համար ընտրել է «motherfucker» մականունը, որն օգտագործում է նրա մասին խոսելիս, և երբ լսում է, որ թիմակիցներց որևէ մեկը Մեսսիի մասին է խոսում, նրան էլ է սկսում այդպես կոչել»,-գրում է Բալագեն իր գրքում։

Նախորդ հոդվածը‘Այսօր «Դեմ եմ»-ը բողոքի ակցիա կանցկացնի ֆիննախի մոտ’
Հաջորդ հոդվածը‘Լեւոն Զուրաբյան. Պետբյուջեի նախագծում բացակայում են զարգացման տարբեր սցենարները’