‘Գիշերային աղմկալի ձերբակալություններ Վրաստանում ‘

917

Նոյեմբերի 7-ի գիշերը ձերբակալվել են Վրաստանի պաշտպանության նախարարության և ՆԳՆ նախկին ղեկավար Բաչո Ալախայան, գլխավոր շտաբի պետ Գեորգի Քալանդաձեն և 4-րդ բրիգադի հրամանատար Զազա Շամատավան: Գլխավոր դատախազությունում նրանց դեմ քրեական գործ է հարուցվել ՔՕ 332 հոդվածով (պաշտոնական դիրքի չարաշահում, դրանք շահադիտական նպատակներով օգտագործելը): Նրանց սպառնում է ազատազրկում 5-ից 8 տարի ժամանակով: Խոսքը 2009-2012 թթ. մասին է, երբ Ախալայան պաշտպանության նախարարն էր: Ձերբակալվածների դեմ ցուցմունքներ են տալիս այն վեց զինվորականները, որոնք անցյալ տարվա հոկտեմբերին ծեծի են ենթարկվել նախ Թբիլիսիում՝ Ալախայայի աշխատասենյակում և նրա անմիջական մասնակցությամբ, այնուհետև նրանց տեղափոխել են Վազիանիում գտնվող 4-րդ բրիգադի տարածք և շարունակել ծեծը:

2005-2009 թթ. Ալախայան ղեկավարել է պատիժների իրականացման դեպարտամենտը, և դեպարտամենտի նոր ղեկավար Սոզար Սուբարին նույնպես հայտարարել է, որ «բավարար հիմքեր» ունի՝ Ալախայային քրեական պատասխանատվության ենթարկելու համար: «Ալախայան պետք է բանտում 7 հոգու սպանության պատասխանը տա, դա լիովին բավարար է նրան ձերբակալելու համար»,- ասել է Սուբարին: Երբ Ալախայան բանտային համակարգի ղեկավարն էր, Սուբարին օմբուդսմենն էր և ուսումնասիրել  է բանտերից մեկում բռնկված խռովությունը ճնշելու գործը, որի ընթացքում սպանվել էր 7 հոգի:

 

Նախորդ հոդվածը‘Օբաման խոստացել է ազատել ԱՄՆ-ը նավթային կախվածությունից ‘
Հաջորդ հոդվածը‘ՉԻ. ՀՀ ԱԳՆ-ն պարտքեր ունի միջազգային կազմակերպություններին ‘