‘«Գիշերային գայլերը» Բելառուսից շարժվել են դեպի Լեհաստան’

1419

‘

«Գիշերային գայլեր» ակումբի բայքերները, որոնք մոտոարշավ են իրականացնում Մոսկվա-Բեռլին երթուղով, Բրեստի անցակետով դուրս են եկել Բելառուսի տարածքից և շարժվել դեպի Տերեսպոլի լեհական անցակետը, հաղորդել է BBC-ի ռուսական ծառայության թղթակիցը:

Շարասյան մեջ ընդհանուր առմամբ 15 մոտոցիկլ է: Բայքերները առջևի մոտոցիկլից հանել են Ռուսաստանի դրոշը և այն փոխացել ռուսաստանյան հյուպատոսության աշխատակցին: «Գիշերային գայլեր» ակումբի բայքերների Մոսկվա-Բեռլին մոտոարշավը մեկնարկել է ապրիլի 25-ին: Վեց հազար կիլոմետրանոց երթուղին, ինչպես հաղորդվել է, անցնելու է Բելառուսի, Լեհաստանի, Չեխիայի, Ավստրիայի և Գերմանիայի տարածքներով: Արշավն ավարտվելու է մայիսի 9-ին Բեռլինում: Մոտոարշավը նվիրված է Երկրորդ աշխարհամարտում Հաղթանակի 70-ամյակին:

Սակայն ապրիլի 16-ին հայտնի դարձավ, որ «Գիշերային գայլերին» արգելել են անցնել Բեռլինով: Արշավից առաջ էլ լեհական իշխանությունները հայտարարեցին, որ բայքերներին թույլ չեն տալիս անցնել իրենց տարածքով: «Գիշերային գայլերի» ակցիայի դեմ իր բողոքն է արտահայտել նաև Չեխիան: Մինչդեռ ակումբի առաջնորդ Ալեքսանդր Զալդոստանովը, որ հայտնի է «Խիրուրգ» մականունով, հայտարարել է, որ չնայած այդ արգելքներին՝ ակումբը չի հրաժարվի մոտոարշավն անցկացնելու իր պլաններից: Փոխանցում է BBC-ն:

‘

Նախորդ հոդվածը‘Ջհանգիրյան. Ինստիտուտը դրական է, բայց չստացվի՝ օրենք «միայն դատավորների մասին». Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Ելիզավետա II-ը դուրս է մնացել Մեծ Բրիտանիայի մեծահարուստների ցուցակից’