‘«Գիշերային գայլերին» թույլ են տվել մոտոերթը շարունակել Գերմանիայի տարածքում’

1259

‘

Ռուսաստանյան «Գիշերային գայլեր» ակումբի բայքերների շարասյանը թույլ են տվել մոտոերթը շարունակել Գերմանիայի տարածքով: Այդ մասին երկուշաբթի տեղեկացրել է ակումբի կայքը:

«Թողեցին: Անգելա Մերկելի հետ երկու ժամ բանակցություններից հետո անձնագրերը վերադարձրին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ոստիկանությունը կիրակի օրը բայքերների՝ չորս տրանսպորտային միավորներից բաղկացած շարասյունը, այդ թվում՝ ռուսաստանցի դիվանագետների տեղափոխող երկու ավտոմեքենա, կանգնեցրել էր Մյունխեն մտնելիս և վերցրել բոլորի փաստաթղթերը: Հաղորդվում էր, որ մեքենաներից մեկում է նաև Ռուսաստանի հյուպատոս Դմիտրի Զախարովը:

Մոսկվա-Բեռլին մոտոերթը մեկնարկել է ապրիլի 25-ին և նվիրված է Երկրորդ համաշխարհային պատերազմում Հաղթանակի 70-ամյակին: Երթուղու ընդհանուր երկարությունը ավելի քան վեց հազար կիլոմետր է: Մի շարք երկրներ բայքերների մուտքն արգելեցին իրենց տարածք, սակայն նրանցից մի քանիսին, այնուհանդերձ, հաջողվեց հասնել ԵՄ: Փոխանցում է lenta.ru-ն:

‘

Նախորդ հոդվածը‘Լիսկան իր որդու նոր «քաջագործություններից» տեղյակ չէ (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Գալուստ Սահակյանի եւ Հվ. Օսիայի պաշտոնյայի հանդիպման փաստն առայժմ չի հաստատվել’