Երկուշաբթի գիշերը Մարսելի փողոցներում երեք զանգվածային փոխհրաձգություն է տեղի ունեցել, որոնց հետևանքով զոհվել է առնվազն երեք մարդ, վիրավորվել է ութ հոգի, հաղորդել է BFM հեռուստաալիքը։
Բոլոր տուժածները երիտասարդ տղամարդիկ են։ Հեռուստաալիքը չի նշել փոխհրաձգության ենթադրյալ դրդապատճառները, բայց հաղորդել է, որ միջադեպերը տեղի են ունեցել թմրավաճառքի հետ կապ ունեցող թաղամասերում։
Մարսելում տարեսկզբից փոխհրաձգության հետևանքով զոհվել է արդեն 13 մարդ, ընդ որում՝ միջադեպերի մեծ մասը տեղի է ունեցել թմրավաճառների բանդաների միջև հաշիվներ մաքրելու պատճառով։
2022 թ․ կազմակերպված հանցախմբերն այդ քաղաքում 28 սպանություն են գործել։
Փոխանցում է tass.ru-ն։