‘Գիշերը հակամարտ զորքերի շփման գծում շարունակել է տիրել հարաբերական անդորր’

1955

ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ հուլիսի 4-ի լույս 5-ի գիշերը ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում շարունակել է տիրել հարաբերական անդորր, բացառությամբ հարավային և հյուսիսարևելյան ուղղությունների: Նշված հատվածներում հակառակորդը, հիմնականում ինքնաձիգերից և գնդացիրներից, մի քանի ոչ թիրախային կրակոցներ է արձակել հայկական դիրքերի ուղղությամբ:

Ըստ ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության՝ ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել են իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն։ 

Նախորդ հոդվածը‘Շվեդ իսլամիստուհու երեքամյա որդին զոհվել է նռնակով խաղալիս’
Հաջորդ հոդվածը‘Մալայզիայի ոստիկանությունը հաղորդել է երկրում ԻՊ-ի առաջին հարձակման մասին’