‘Գիշերը հնարավոր է անձրեւի’

1799

Հանրապետության տարածքում`

Ապրիլի 18-ի ցերեկը, 19-ի գիշերը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 19-ի երեկոյան ժամերին, 20-21-ը, 22-ի գիշերը շրջանների զգալի մասում, 22-ի ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: 20-21-ը առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 18-ի ցերեկը, 19-ին, 20-ի գիշերը աստիճանաբար կբարձրանա 5-6, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 6-8 աստիճանով, 20-ի ցերեկը, 21-ին, 22-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով:

Երևան քաղաքում`

Ապրիլի 18-ի ցերեկը, 19-ի գիշերը, 22-ի ցերեկը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 19-ի երեկոյան ժամերին, 20-21-ը, 22-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև:

Երևան քաղաքի ապրիլի 19-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝           27.60C (1985 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝               -1.00C (1980 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝          13.60C

Նախորդ հոդվածը‘Բռնություն լրագրողի նկատմամբ. Տիրայր Մուրադյանը տեղափոխվել է հիվանդանոց’
Հաջորդ հոդվածը‘«Նոր» կառավարություն՝ հին մարդիկ’