‘Գիտնականները երկու աստղերի միաձուլումից առաջացած գրավիտացիոն ալիքներ են գրանցել’

2219

Գիտնականներն առաջին անգամ կարողացել են գրանցել երկու նեյտրոնային աստղերի միաձուլումից առաջացած գրավիտացիոն ալիքները:

Ալիքներն արձանագրվել են LIGO դետեկտորների կողմից՝ ԱՄՆ-ում եւ իտալական Virgo աստղադիտարանում:

Հետազոտողների տվյալներով, նման միաձուլումների արդյունքում Տիեզերքում հայտնվում են այնպիսի տարրեր, ինչպիսիք են պլատինը եւ ոսկին:

Հայտնագործությունն արվել է դեռեւս օգոստոսի 17-ին: ԱՄՆ-ում տեղակայված երկու դետեկտորները գրանցել են GW170817 գրավիտացիոն ազդակը: Իտալիայում երրորդ դետեկտորից ստացած տվյալները թույլ են տվել ճգրտել տիեզերական իրադարձության տեղորոշումը:

BBC

Նախորդ հոդվածը‘Հայաստանում փորձարկվում է նոր և ժամանակակից էլեկտրագնացքը’
Հաջորդ հոդվածը‘«Ռեալն» ու «Տոտենհեմը» խաղաղ ելք կնքեցին, «Մոնակոն» պարտվեց «Բեշիքթաշին», այլ արդյունքներ (տեսանյութ)’