‘Գիտնականները կազմել են իսլանդացիների ծագումնաբանական կոդի լիակատար քարտեզը’

1406

Իսլանդիայում կենսաբանները կազմել են երկրի ողջ բնակչության գենետիկ կոդի քարտեզը՝ 100 հազար մարդու ԴՆԹ-ները համադրելու միջոցով, որոնց մոտ իրենց նախնիների մասին հնարավորինս լիարժեք տեղեկություններ են պահպանվել:

Ինչպես հաղորդել են գիտնականները, հավաքված տեղեկատվությունը կօգնի սահմանել ժառանգական հիվանդությունների, մասնավորապես՝ Ալցհեյմերի հիվանդության հետ կապված ռիսկերը:

Փորձագետներից ոմանք, սակայն, ծրագրի իրականացման ընթացքում հարց են բարձրացրել, թե արդյո՞ք բարոյապես ընդունելի է նման տեղեկատվության հավաքագրումը, և արդյո՞ք դա չի նշանակում ներխուժել մասնավոր կյանք:

Մինչդեռ մի շարք ծագումնաբաններ արված աշխատանքը գնահատել են որպես «մոնումենտալ» և «առաջնակարգ»: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Թուրքիան պաշտպանել է Եմենում Սաուդյան Արաբիայի ռազմական գործողությունը’
Հաջորդ հոդվածը‘Մարսելի դատախազ. Օդաչուն հատուկ փորձել է վայրէջք կատարել Ալպերի վրա’