‘
Եվրոպական 30 լեզուներից 21-ը թվային տեղեկատվական հարթությունից բացակայում է կամ շատ թույլ է ներկայացված: Այդ իսկ պատճառով գիտնականները մտավախություն ունեն, որ թվայնացվող աշխարհում այդ լեզուների գործածությունը գնալով կթուլանա կամ ընդհանրապես կդադարի, գրում է Euromag պարբերականը:
Ամենաբարդ իրավիճակում հայտնվել են իսլանդերենը, լիտվերենը, լատվիերենը լեզուները: Փոքր ինչ ավելի հուսադրող է հունարենի, բուլղարերենի, լեհերենի և հունգարերենի վիճակը:
Լեզուների վերացման վտանգը գնահատվել է այնպիսի չափանիշներով, ինչպիսիք են ավտոմատ թարգմանության հնարավորությունը, լեզվի ինտերակտիվության աստիճանը և լեզվաբանական ռեսուրսների հասանելիությունը:
Այս առումով ամենաշահավետ դիրքն ունեն անգլերենը, ֆրանսերենը, իտալերենը, հոլանդերենը և գերմաներենը:
‘