‘
Պատմաբանների հայտնաբերած փաստերի համաձայն՝ «Այզելուորտյան Մոնա Լիզա » կտավը նույնպես պատկանում է դա Վինչիի վրձնին: Մասնագետների կարծիքով՝ այս կտավը հայտնի «Մոնա Լիզայի» առաջին տարբերակն է:
Վերածննդի շրջանի հայտնի արվեստաբան Ջորջիո Վեզարիի վկայությամբ՝ առեղծվածային ժպիտով երիտասարդ կնոջ դիմանկարի վրա Լեոնադոն սկսել է աշխատել 1503թվականից և անավարտ է թողել այն: Վեզարիի ասելով՝ «Մոնա Լիզան» ավարտին է հասցվել 1519-ին:
Աշխարհահռչակ կտավի երկրորդ տարբերակի գոյության կողմնակիցների վարկածով՝ 1503-ից մինչև 1519 թթ. Լեոնարդո դա Վինչին աշխատել է ոչ թե մեկ, այլ 2 «Մոնա Լիզաների» վրա: 1503թ. պատկերված «Այզելուորտի Մոնա Լիզան» կտավի առաջին տարբերակն է, իսկ դա Վինչիի՝ Լուվրի հավաքածուում ցուցադրվող «Ջոկոնդան», որը ծնվել է ավելի ուշ՝ 1519-ին, երկրորդը:
‘