‘
Եվրոպայում ամենաակտիվ հրաբուխը՝ Էտնան, սողում է Միջերկրական ծովի կողմը տարեկան մոտավորապես 14 միլիմետր արագությամբ, պարզել են գիտնականները:
Բրիտանիայի հետազոտողների թիմը կարծում է, որ իրադրությունը պետք է պահել հսկողության տակ, քանի որ ապագայում Էտնայի տեղաշարժը կարող է մեծացնել այդ հրաբխի սպառնալիքը:
«Առայժմ տագնապելու կարիք չկա, սակայն պետք է հսկողության տակ պահել, մանավանդ՝ եթե ուզում ենք նկատել տեղաշարժի արագացումը»,- BBC-ին ասել է դոկտոր Ջոն Մյուրեյը:
Բրիտանական Բաց համալսարանի պրոֆեսոր, երկրաբան Մյուրեյը գրեթե կես դար զբաղվել է եվրոպական գլխավոր հրաբխի հետազոտությամբ: Մյուրեյի թիմի գիտնականների կարծիքով՝ իրենց առաջին անգամ է հաջողվել անմիջականորեն հետևել մի ամբողջ ակտիվ հրաբխի հիմքի սողանքին: Նրանք շեշտում են, որ նման կատակլիզմները շատ հազվադեպ են, և իրադրությունը կարող է ծայրահեղ սրվել մի քանի հարյուր կամ նույնիսկ հազար տարի անց:
Փոխանցում է BBC-ն:
‘