‘Գիտնական. 24 ժամվա ընթացքում Երկրի վրա կարող են ընկնել ևս մի քանի երկնաքարեր’

3051

Առաջիկա 24-36 ժամվա ընթացքում Երկրի վրա կարող են ընկնել ևս մի քանի երկնաքարեր, որոնք (ինչպես և Չելյաբինսկի մարզում ընկածը) կարող են լինել  փետրվարի 16-ին Երկրից վտանգավոր հեռավորության վրա թռչող, 50  և ավելի մետր շառավիղ ունեցող հսկայական երկնաքարի «պոչի» մի մասը: Այս մասին Росбалт-ին հայտնել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի մեխմաթի երկնային մեխանիկայի ամբիոնի վարիչ, ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր, ՌԴ վաստակավոր գործիչ Կոնստանտին Խոլշևնիկովը:

Գիտնականի խոսքերով՝ մասնագետները տեղյակ են մեր մոլորակին խոշոր երկնային մարմնի մոտենալու վտանգի մասին. այն կթռչի ընդամենը 15 հազար կմ հեռավորությամբ: Նման մարմինները կարող են իրենց ետևից տիեզերական աղբի պոչ բերել, այդ թվում՝ ավելի մանր աստղակերպներ, ինչպիսին ընկավ Չելյաբինսկում: «Ուստի չի բացառվում, որ առաջիկա ժամերին տիեզերական աղբի նույնպիսի կտորներ ընկնեն Երկիր: Դժվար է գուշակել, թե հատկապես որտեղ»,-ասել է աստղագետը: Ըստ նրա՝ գիտնականները միշտ չէ, որ կարող են կանխագուշակել տիեզերական մարմինների մերձենալը Երկրին, քանի որ գիտությանը հայտնի են միայն 50 և ավելի մետր շառավղով աստղակերպները: Չելյաբինսկի երկնաքարը պայմանականորեն միջին մեծության էր՝ մոտավորապես 10 մ շառավղով, պարզաբանել է աստղագետը և հավելել, որ գիտնականներին հայտնի են 10 և ավելի շառավղով գրեթե 500 հազար աստերոիդներ, իսկ «ավելի մանրերը հաշվելը բավական բարդ է»: 

Նախորդ հոդվածը‘Մահափորձի վերաբերյալ Հայրիկյանի հակասական հայտարարությունների ծաղկաքաղը’
Հաջորդ հոդվածը‘Նախագահ Տեր-Պետրոսյանի պարզաբանումը’