‘Գիրք՝ նվիրված ՀՀ-Չինաստան դիվանագիտական հարաբերությունների 20-ամյակին’

1182

Չինական կողմը Հայաստանի և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակի կապակցությամբ հատուկ գիրք է հրատարակել: Ինչպես արդեն տեղեկացրել է iLur.am-ը, այսօր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել էր Հայաստանում Չինաստանի ժողովրդական հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, պարոն Տյան Չանչունի հետ: Հանդիպումը տեղի էր ունեցել դեսպանի նախաձեռնությամբ` ի նշանավորումն Հայաստանի և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակի:

Ինչպես հայտնի դարձավ iLur.am-ին, հանդիպման ընթացքում ՀՀ-ում Չինաստանի դեսպան Տյան Չանչունը չինական կողմի հրապարակած գրքից մեկ օրինակ նվիրել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին:

 

\"\"

 

\"\"

 

\"\"

 

\"\"

 

\"\"

 

Նախորդ հոդվածը‘Արգելվել է «Միգոմ» դրամային համակարգի գործունությունը Հայաստանում:’
Հաջորդ հոդվածը‘Վարդան Մինասյան. «Կարևորը 3 միավորն է»’