‘Գլենդեյլում հայ համայնքը բողոքի ակցիաներով է դիմավորում Օբամային’

819

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այցելում է հայաշատ Գլենդեյլ: Հայ համայնքը մտադիր է բողոքի ակցիաներով նրան կոչ անել հիշել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ իր երբեմնի խոստումները։ «Ազատության» կայքում գրում է Հարութ Սասունյանը: Նշվում է, որ համայնքին վերջին շրջանում հատկապես վրդովեցրել է այն, որ Սպիտակ տունը հրաժարվում է Հայոց ցեղասպանության որբերի գործած գորգը փոխանցել դեկտեմբերի  16-ին Սմիթսոնյան ինստիտուտում կայանալիք միջոցառմանը ցուցադրելու համար։ Այս գորգը հայ որբերը Լիբանանից 1925 թվականին ուղարկել են Սպիտակ տուն՝ որպես նվեր Միացյալ Նահանգների նախագահ Քելվին Քուլիջին:
Օբամայի այցի կապակցությամբ երեքշաբթի առավոտյան Արևմտյան Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ասուլիս կազմակերպեց, նաև մի նամակ պատրաստվեց, որը ստորագրեցին համայնքի մի շարք ղեկավարներ, և որը Լոս Անջելեսի ժամանակով չորեքշաբթի կեսօրին ներկայացվելու է Միացյալ Նահանգների նախագահին՝ որպես հայ ժողովրդի կողմից բողոք:
Վերջին շաբաթներին ամերիկյան Կոնգրեսի երեք տասնյակ անդամներ ստորագրել և Սպիտակ տուն են ուղարկել նամակ՝ իրենք ևս պահանջելով գորգը ներկայացնել հիշյալ միջոցառման ժամանակ:

Նախորդ հոդվածը‘Կենտրոնի ավելի քան 100 բնակարանի վրա գերակա շահ է ճանաչվել. Տարածքը կտան Մայրապետյանին ‘
Հաջորդ հոդվածը‘ՀԲ. Հայաստանը տարածաշրջանային «առաջատար» է մենաշնորհների եւ գործազրկության ցուցանիշներով’