‘Գլխավոր դատախազը ցուցում է տվել բերման ենթարկել Լիսկայի որդուն’

1290

Գորիսում տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործով դատախազի կողմից ցուցում է տրվել բերման կենթարկել բոլոր այն անձանց, որոնք պատշաճ կարգով հրավիրվել են նախաքննական մարմին, սակայն չեն ներկայացել, տեղեկացնում է գլխավոր դատախազության կայքը: 

Հաղորդագրության մեջ ուղղակրորեն չի նշվում մամուլում որպես միջադեպի գլխավոր դերակակատար նշվող Տիգրան Խաչատրյանի՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու անունը:  
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ քրեական գործ հարուցելուց հետո անցել է 7 օր, սակայն վիճաբանության մասնակիցները կամ վկաները մինչ օրս  նախաքննական մարմին չեն ներկայացել, իսկ նրանց հրավիրելու նպատակով  ձեռնարկված միջոցառումները եղել են ոչ արդյունավետ, ուստի գործով հսկողություն իրականացնող  դատախազը քննչական  մարմնին ցուցում է տվել մի շարք  անձանց  բերման ենթարկելու վերաբերյալ կայացնել որոշումներ:
Միաժամանակ նախաքննական և հետաքննական մամիններին  ցուցումներ են տրվել ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները հանցագործության մասնակիցներին հայտնաբերելու, դեպքի հանգամանքները պարզելու և մեղավորներին քրեական պատասխանատվության  ենթարկելու ուղղությամբ», — ասվում է հաղորդագրության մեջ:

Նախորդ հոդվածը‘Պուտինը Գերմանիան անվանել է նացիստական ռեժիմի առաջին զոհը’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ պետքարտուղարությունը հաղորդել է Պուտինի և Քերիի առաջիկա հանդիպման մասին’