‘Գլխավոր դատախազի տեղակալ. Հայաստանի դատախազական համակարգում պաշտոնանկությունները չեն բացառվում’

648

Հայաստանի դատախազական համակարգում պաշտոնանկությունները չեն բացառվում: Ինչպես հայտնում է iLur.am-ի թղթակիցը, այս մասին այսօր կառավարությունում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը:

Նա խուսափեց կոնկրետ անուններ տալ:
«Եթե մարդ նշանակվում է աշխատանքի, նշանակում է՝ մի օր էլ կարող է ազատվել»,- նշեց նա:

Թամազյանը տեղեկացրեց, որ կոլեգիայի ընդլայնված նիստ է գումարվել, որի ընթացքում համապատասխան հանձնարարականներ են տրվել, սակայն Թամազյանը կրկին կոնկրետ հանցագործություններին չանդրադարձավ:

«Հանրապետությունում տարեկան 9000 հանցագործություն է կատարվում, և կենտրոնական ապարտում պարտավոր չենք այդ բոլորից տեղյակ լինել»,- ասաց նա:

Նախորդ հոդվածը‘Երևանի բոլոր դպրոցները կջեռուցվեն’
Հաջորդ հոդվածը‘Բեռլինում հարձակվել են Իրանի դեսպանատան վրա’