‘
Գլխավոր դատախազությունը բողոք է ներկայացրել վճռաբեկ դատարան՝ պահանջելով բեկանել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու որոշումը: Այդ մասին «Ազատությանը» փոխանցել են դատախազության մամլո ծառայությունից։
Հիշեցնենք, որ հունիսի 26-ին ՀՔԾ հարցաքննության եկած Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել:
2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:
Նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:
Առաջին ատյանի դատարանը բավարարել էր միջնորդությունն ու Քոչարյանը կալանավորվել էր:
Օգոստոսի 13-ին Վերաքննիչ դատարանը վերացրել էրառաջին ատյանի դատարանի որոշումը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին: Քոչարյանը, սակայն, ըստ փաստաբանի, շարունակում է մնալ մեղադրյալի կարգավիճակում:
‘