‘
ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության նորանշանակ պետ Գագիկ Խաչիկյանն աշխատանքից ազատվել է իր դիմումի համաձայն: Այս մասին հայտնում է Իրավաբան.net-ը:
Կայքի հետ զրույցում ՀՀ դատախազության աշխատակազմի հանրային կապերի վարչություն պետ Շահեն Տոնոյանը հաստատել է տեղեկությունը:
Այսօր սա արդեն երկրորդ պաշտոնանկություն է դտախազությունում:
Արդեն տեղեկացրել էինք, որ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հրամանով աշխատանքից ազատվել է Գեղարքունիքի մարզի դատախազ Վահրամ Մարգարյանը:
______
11:21
Հենց նոր Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը հետևյալ բովանդակությամբ հաղորդագրությունն է տարածել.
«ՀՀ գլխավոր դատախազ Գ.Կոստանյանը 2013թ. հոկտեմբերի 23-ին հրամաններ է ստորագրել:
Այսպես` Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազ է նշանակվել արդարադատության երկրորդ դասի խորհրդական Սասուն Խաչատրյանը` ազատվելով Երևան քաղաքի դատախազի տեղակալի պաշտոնից:
ՀՀ գլխավոր դատախազի հրամաններով` Շիրակի մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Կարեն Շահբազյանը, Գեղարքունիքի մարզի դատախազ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Վահրամ Մարգարյանը և ՀՀ դատախազության կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության պետ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Գագիկ Խաչիկյանն ազատվել են աշխատանքից` սեփական դիմումների համաձայն»:
Գլխավոր դատախազի մեկ այլ հրամանով՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Էմիլ Բաբայանին շնորհվել է արդարադատության առաջին դասի խորհրդականի դասային աստիճան:
‘