‘
Տարվա այս եղանակին սուր շնչառական հիվանդությունների թվի աճ է գրանցվում, բայց իրավիճակը ըստ ՀՀ ԱՆ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանի՝ վերահսկելի է, փոխանցում է «Ա1+»-ը:
«Սուր շնչառական հիվանդությունները օդակաթիլային ճանապարհով փոխանցվող են եւ գրեթե անխուսափելի: Եթե հիվանդ եք , անպայման դիմեք տեղամասային պոլիկլինիկա, եւ հիվանդ երեխային մի ուղարկեք մանկապարտեզ», — ասել է Ասոյանը:
Գլխավոր ինֆեկցիոնիստի պնդմամբ՝ սուր շնչառական վարակներն ավելի շատ հանդիպում են հենց երեխաների դեպքում: Հիվանդությունը տարածվում է դպրոցներում և մանկապարտեզներում, որտեղ երեխաների շփումը շատ է: Հիվանդությունն արտահայտվում է ջերմությամբ, հազով, երբեմն նաև անգինայով: Ապաքինման համար անհրաժեշտ է 3-4 օր:
Ըստ վարակաբանի՝ դպրոցներում հոկտեմբերի երկրորդ կեսից սկսվելու են աշնանային արձակուրդները, ինչը ևս կնպաստի վարակի հնարավորինս քիչ տարածմանը:
‘