‘Գծատեր Տարոն Մարգարյանը դժգոհ է տրանսպորտի աշխատանքից’

1418

«Խիստ դժգոհ եմ հասարակական տրանսպորտի աշխատանքների կազմակերպումից: Հատկապես հունվարի 1-ին խիստ անբավարար է եղել ձեր՝ ոլորտի պատասխանատուներիդ աշխատանքը: Դուք պարտավոր էիք ապահովել մեր համաքաղաքացիների հասարակական տրանսպորտով տեղաշարժը, առանց սպասելու, որ ես զանգեմ ձեզ այդ հարցով: Նման աշխատաոճն անընդունելի է, հետևություն արեք այդ ամենից: Այդ թվում նաև «Ավտոբուս» և «Երևանտրանս» ՓԲԸ-ների տնօրեններին է վերաբերում հորդորս»,- այսօր հայտարարել է Տարոն Մարգարյանն ու ավելին` նկատողություն հայտարարել քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետին:

Այս պատմության ամենաուշագրավ հատվածն այն է, որ ինքը`Տարոն Մարգարյանը եւս գծատեր է: Գծատեր է նաեւ քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետը

 

Նախորդ հոդվածը‘Գրանցվել է գրիպից մահացության արդեն 6-րդ դեպքը. Ազատություն’
Հաջորդ հոդվածը‘Ֆոտոռոբոտից դժգոհ հանցագործը ոստիկաններին է ուղարկել իր սելֆին’