‘Գյուլենի կողմնակիցների դեմ գործողության շրջանակներում արդեն ձերբակալվել է 103 մարդ’

615

Իսլամական հասարակական գործիչ, ներկայում ԱՄՆ-ում բնակվող Ֆեթհուլահ Գյուլենի կողմնակիցների դեմ գործողության շրջանակներում Թուրքիայում արդեն ձերբակալվել է 103 մարդ, երեկ հաղորդել է Anadolu գործակալությունը:

Գործակալության տվյալներով՝ ձերբակալվածների թվում են Ստամբուլի ոստիկանության նախկին ղեկավար Էրքան Էրչիկթին, Թուրքիայի հետախուզության Ստամբուլի բաժանմունքի նախկին ղեկավար Ալի Ֆուատ Իյիլմազերը:

Հուլիսի 22-ին Թուրքիայի ուժային կառույցներում սկսվել են Գյուլենի կողմնակիցների  կադրային «զտման» գործողությունները:

Թուրքիայի վարչապետ Էրդողանը նշել է, որ Գյուլենի շարժումը (որը նա ավելի վաղ անվանել է «զուգահեռ կառույց») իր հակապետական գործունեությամբ ապացուցել է, որ ոչ թե կրոնական հոսանք է, այլ քաղաքականացված և անօրինական կառույց: Էրդողանը Գյուլենին կոչ է արել չմիջամտել Թուրքիայի ներքին գործերին, և մեղադրել է ԱՄՆ-ին՝ նրան աջակցելու համար:

Գյուլենի նկատմամբ Թուրքիայում քրեական գործ է հարուցվել՝ պետական հեղաշրջման փորձի և Թուրքիայի դեմ լրտեսություն անելու մեղադրանքով:

Թուրքիայի վարչապետը նաև հայտարարել էր, որ Գյուլենը ԱՄՆ-ից էքստադիցիայի կենթարկվի, և Թուրքիայում արդեն այդ ուղղությամբ իրավաբանական գործընթաց է սկսվել, սական ամերիկյան իշխանությունները հայտարարել են, որ Գյուլենը արտահանձնման ենթակա չէ: Փոխանցում է Trend-ը:

Նախորդ հոդվածը‘Թբիլիսիի քաղաքապետի ընտրություններում հաղթող է ճանաչվել Դավիդ Նարմանիան’
Հաջորդ հոդվածը‘Թոխմախի Մհերի որդին հայտարարություն է տարածել :). «Ժողովուրդ»’