‘
ԱՄՆ-ում բնակվող թուրք կրոնական գործիչ Ֆեթհուլլահ Գյուլենի փաստաբանները հայտարարել են, որ խիստ մտահոգված են, որ Թուրքիայում պետական հեղաշրջման փորձից հետո կարող է մահափորձ կատարվել Գյուլենի նկատմամբ:
Փաստաբանների կարծիքով՝ ընդդիմադիր գործիչը Թուրքիայում արդար դատավարության հույս ունենալ չի կարող՝ հաշվի առնելով նաև նրա հասցեին իշխանությունների արած հայտարարությունները: «Եթե ԱՄՆ-ն ինքնաթիռ նստեցնի թույլ, համարյա 80-ամյա մարդուն և նրան ուղարկի Թուրքիա, որտեղ նրա մասին թուրք իշխանությունները զզվելի բաներ են ասում, դա ցնցող ու աներևակայելի բան կլինի»,- ասել է Գյուլենի փաստաբաններից մեկը:
Մեկ օր առաջ Գյուլենը հանդես է եկել թուրքական դատական համակարգի քննադատությամբ, երբ Անկարան հեղաշրջման փորձի գործով նրա ձերբակալության օրդեր է տվել: «Հայտնի է, որ թուրքական դատական համակարգն իրավաբանական անկախությունից զուրկ է, այնպես որ այդ օրդերը ևս մի ապացույց է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռանում է դեմոկրատիայի սկզբունքներից և գնում է դեպի ավտորիտարիզմ»,- ասված է Գյուլենի հայտարարության մեջ:
Փոխանցում է BBC-ն:
‘