‘Գյուղապետերի շրջանում արտագաղթը շարունակվում է. Մամուլ’

1245

ՀՀ Արագածոտնի մարզի Ջրամբար համայնքում այս տարվա նոյեմբերի 17–ին տեղի է ունենալու համայնքի ղեկավարի ընտրություն։ Գրանցվել են երկու թեկնածու՝ ներկայիս անկուսակցական համայնքապետ Գարիկ Գևորգյանը և Ջրամբարի գյուղապետարանի համակարգչային օպերատոր Նազելի Մկրտչյանը։ Գարիկ Գևորգյանը «Ժողովուրդ»–ի հետ զրույցում անկեղծացել է,որ Նազելի Մկրտչյանը ստիպված է եղել առաջադրել իր թեկնածությունը, քանի որ գյուղապետի պաշտոնի այլ հավակնորդներ չեն եղել. «Ես չէի ուզում, բայց հայտնվել եմ էս պաշտոնում, ու արդեն 17 տարի է, ինչ գյուղապետ եմ։

Մտադիր էի մեկնել Ռուսաստանի Դաշնություն, չկարողացա էս գործը թողնել։ Բայց հաջորդ տարվա գարնանը հաստատ մեկնելու եմ ՌԴ՝ արտագնա աշխատանքի, թե չէ այստեղ աշխատատեղ չկա։ Ապրելու միջոց չկա»։ «Նշենք, որ այս պահին համայնքում ապրում է 82 մարդ»,–հավելում է թերթը։

Նախորդ հոդվածը‘Արտակ Բուդաղյանը և Սերժ Սարգսյանը չեն հանդիպել. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Քաղաքապետարանի պաշտոնյան 1150 դրամով թթվասեր է մատակարարել մանկապարտեզներին. Մամուլ’