‘Գյուղապետ. Ադրբեջանական կողմը ամեն օր գնդակոծում է Չինարի գյուղը’

721

Ադրբեջանական կողմը ամեն օր գնդակոծում է Տավուշի մարզի Չինարի գյուղը։ Այս մասին «Ա1+»-ին ասաց Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը։ Նրա փոխանցմամբ՝ հակառակորդը նույնիսկ նռնականետեր է օգտագործում. «Ինչ տեսակի զենք ասես՝ օգտագործում են։ Ասես պայմանավորված լինեն, մի ռակետ քցում են գյուղի վրա, լուսավորում ու սկսում գնդակոծել», – պատմում է Չինարի համայնքի ղեկավարը։

Նրա տեղեկացմամբ՝ հակառակորդը երեկ երեկոյան նույնպես կրակել է գյուղի վրա, օրվա ընթացքում նույնպես հնչել են ինտենսիվ կրակոցներ։

Սաղոյանը նշում է, որ ադրբեջանական կողմը կրակել է նաև գյուղ եկած Կարմիր Խաչի ներկայացուցիչների վրա։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Նախորդ հոդվածը‘«Boeing-777»-ը հրթիռակոծել են’
Հաջորդ հոդվածը‘ՌԴ ԱԳՆ-ն զրպարտություն է անվանել մեղադրանքները Պուտինի և Ռուսաստանի հասցեին’