‘Գյուղացիները փակել էին Գյումրի-Արմավիր ավտոճանապարհը ‘

1322

Շիրակի մարզի Ղարիբջանյան եւ Ախուրիկ համայնքների բնակիչները փակել են Գյումրի-Ղարիբջանյան ճանապարհը՝ պահանջելով, որպեսզի մարզպետը եւ մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետը անձամբ գան ու տեղում միասին գնահատեն հուլիսի 7-ին, երեկոյան ժամը 17։00-ից մոտ մեկ ժամ տեղացած հորդ անձրեւի, ապա մոտ 18 րոե տեղացած ուժեղ կարկուտի հետեւանքները, որը մեծ վնաս է հասցրել ցանքատարածություներին եւ բանջարաբոստանային կուլտուրաներին։

News.am-ի փոխանցմամբ՝ գյուղացիների նման ծայրահեղ քայլի պատճառն այն է, որ 10 օր տեղացած ուժեղ կարկուտից հետո, գյուղվարչության պետը, գնահատելով վնասի չափը, ասել էր, թե բերքի 30 տոկոսն է միայն տուժել, մինչդեռ գյուղացիների խոսքով՝ տուժել է 80 տոկոսը, իսկ այսօրվա կարկուտից հետո՝ արդեն 100 տոկոսը։ Գյուղացիները պնդում են, որ կարկուտի հասցրած վնասն այդքան մեծ չէր լինի, եթե գործեին հակակարկտային կայանները։

Գյուղացիների խոսքով Ախուրիկ համայնքում կարկուտը վնասել է ցանքատարածությունների 100 տոկոսը, կոտրել տների պատուհանների ապակիները, վնասել մեքենաները։

Աղբյուրի համաձայն՝ մոտ 1 ժամ ճանապարհը փակելուց հետո դեպքի վայր է ժամանել Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը։ Նա գյուղացիներին կարողացել է համոզել բացել ճանապարհը դրանից հետո քննարկել իրավիճակը։

 

Նախորդ հոդվածը‘Օսլոն, Պեկինը և Ալմաթին կմրցեն 2022 թվականին ձմեռային օլիմպիադան անցկացնելու իրավունքի համար ‘
Հաջորդ հոդվածը‘Եղանակ. երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ’