‘
Տավուշի մարզի Մովսես գյուղում երեկ հուղարկավորել են փետրվարի 9-ին հակառակորդի կրակոցից զոհված զինծառայող Մհեր Եղշատյանին: Թաղմանը մասնակցել է ընդամենը 10-12 մարդ: Գյուղի քահանան է խորհուրդ տվել մի քանի հոգով թաղել, քանի որ այս օրերին գյուղը գնդակոծության տակ է:
«Ավտոմատի կրակոցները չեն դադարում, մարդիկ վախենում են տնից դուրս գալ»,- պատմեց բնակիչներից մեկը:
Հիշեցնենք, որ նախօրեին գյուղ ժամանած Սերժ Սարգսյանը գյուղացիներին խորհուրդ էր տվել հողագործությամբ և անասնապահությամբ զբաղվել:
‘