‘
Ղրղզստանի հյուսիսում գտնվող Կոչկոր գյուղի բնակիչները վռնդել են իսլամական կրոնական դպրոցի՝ մեդրեսեի ղեկավարին՝ նրան կասկածելով ոչ ավանդական սեռական կողմնորոշման մեջ, հաղորդել են տեղական ՆԳ վարչությունում:
Ներկայումս 39-ամյա տղամարդու գտնվելու վայրն անհայտ է: «Ազատություն» ռադիոկայանի տարածաշրջանային ծառայության տվյալներով՝ Մահմուդ անունով ուսուցիչը նախկինում իմամ է եղել Կոչկորյան շրջանի մզկիթներից մեկում: Թե ինչի հիման վրա են գյուղացիները որոշել, որ նա ոչ ավանդական սեռական կողմորոշում ունի՝ չի մանրամասնվում:
2014 թ. գարնանը հանրապետության խորհրդարան էր ներկայացվել օրինագիծ, որով արգելվում էր «ոչ ավանդական սեռական հարաբերությունների քարոզչությունը»: Հունիսին օրինագիծը հավանության արժանացավ մարդու իրավունքների հանձնաժողովի կողմից:
2014 թ. ձմռանը Ղրղզստանի մուֆթիների խորհուրդը հատուկ հարմանագիր արձակեց, որով դատապարտում էր համասեռականությունը: Այնտեղ խոսվում էր համասեռ հարաբերությունների անընդունելիության մասին և մեջբերվում էր Մուհամեդ մարգարեի մասին ավանդազրույցից մի հատված՝ նման կապեր ունենալու մեջ բացահայտված մարդկանց սպանելու կոչով: Ավելի ուշ Ղրղզստանի մուֆթին պարզաբանեց, որ բոլոր գեյերին սպանելու անհարաժեշտության մասին այդ նախադասությունը վերաբերում էր «այն հեռավոր ժամանակներին՝ այլասերվածությունը կասեցնելու նպատակով, ոչ թե մեր օրերին»: Այնուհանդերձ, մուֆթին նաև ընդգծել էր, որ համասեռական հարաբերություններն անընդունելի են: Փոխանցում է lenta.ru-ն:
‘