‘
Կառավարության այսօրվա նիստում գյուղնախարար Սերգո Կարապետյանը հայտարարեց, որ հողօգտագործողների համար Հայաստան ներկրված գարնանացան գարու, եգիպտացորենի, առվույտի (ավելի հայտնի յոնջա անունով) և կորնգանի սերմացուների ավելցուկ է արձանագրվել: Նա նշել է, որ, փեև կառավարարությունը այս տարի ավելի քիչ ծավալով սերմացու է ներկրել, սակայն գյուղացիների մոտ սերմացուն պահանջարկ չի ունեցել:
Ներկրված սերմացուի եւ առկա պահանջարկի անհամապատասխանության պատճառը, ըստ նախարարի, մարզպետարանից ներկայացված ուռճացված տվյկալներն են: Ըստ ՀՀ մարզպետարանների ներկայացրած պահանջարկի՝ նախատեսվում էր 2014 թվականի գարնանն արտերկրից ներմուծել 1978.7 տոննա գարնանացան գարու առաջին վերարտադրության, 168.35 տոննա կապույտ առվույտի, 189.96 տոննա կորնգանի, 23.44 տոննա եգիպտացորենի սերմացու, իսկ տեղական սերմարտադրողներից գնել 150 տոննա էլիտային վերարտադրության գարնանացան գարու սերմացու:
Տարվա ընթացքում պարզ է դարձել, որ մարզպատարաններից ներկայացված սերմացուների պահանջարկը իրատեսական չէ և ներկրված սերմացուները չեն իրացվում:
Սերգո Կարապետյանի խոսքով, այս տարի գրանցվել է սերմացուի իրացման նկատելի անկում. թեեւ ՌԴ-ից ներկրվել է նախորդ տարվա համեմատ 72.4 տոննայով պակաս գարնանացան գարու և 20 տոննա կորնգանի սերմացու: Չնայած դրան, լուրջ դժվարություններ են առաջացել ներկրված սերմացուների իրացման հարցում։ Կարապետյանն առաջարկեց, որպեսզի ավելցուկ սերմացուն մարզպետարանները պահեն իրենց մոտ և 2015 թվականի գարնանը հատկացնեն գյուղացիներին:
Այս առաջարկը վրդովվեցրեց Հովիկ Աբրահամյանին, որը նշեց, որ «ճիշտ կլնի, որ այդ սերմը հիմա մարզպետարանները բաժանեն գյուղացիներին: Եթե պտի մնա փչանա, ավելի լավ ա՝ տան գյուղացիներին, գյուղացիներն օգտագործեն», — ասաց կառավարության ղեկավարը:
‘