‘Գյումրեցիները լավագույնն էին դահուկավազքի պատանիների Հայաստանի առաջնությունում’

705

Մարտի 14-ից 16-ը Շիրակի մարզում տեղի ունեցած դահուկավազքի պատանիների Հայաստանի առաջնությունը, որը նվիրված էր Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի պետական մարմնի հիմնադրման 90 ամյակին, ավարտվել է և արդեն հայտնի են այս մարզաձևից հանրապետության պատանի չեմպիոնները:

Առաջնությունում լավագույն արդյունքները ցույց են տվել Գյումրիի ներկայացուցիչները: Տղաներից Հայաստանի չեմպիոն են դարձել 5կմ դասական ոճում Գոռ Գևորգյանը, 3կմ դասական և ազատ ոճերում՝ Արտակ Թորոսյանը և 5կմ ազատ ոճում՝ Սլավիկ Սիմոնյանը: 3կմ դասական և ազատ ոճերում աղջիկներից չեմպիոնական ոսկի է նվաճել Կատյա Գալստյանը, իսկ 3կմ տարածություններում (դասական և ազատ)՝ Աննա Մխիթարյանը: 

Հիշեցնենք, որ առաջնությանը մասնակցել են Գյումրիի, Ամասիայի, Վանաձորի, Աշոցքի և Հրազդանի 1993-1995թթ. և 1996-1999թթ. ծնված պատանիների և աղջիկների հավաքական թիմերը, հայտնում է Սպորտի և երիտասարդության նախարարության պաշտոնական կայքը։

Նախորդ հոդվածը‘ՀՀԿ-ն ԿԸՀ ներկայացրեց Ավագանու ընտրություններին գրանցման փաստաթղթերը’
Հաջորդ հոդվածը‘Բեգլարյանը հիմնավորում է նոր օրենքի անհրաժեշտությունը՝ Տաքսիստների երեխաներն ուզում են օգտագործել մեքենաները’