‘Գյումրեցիները ՌԴ հյուպատոսարանի մոտ բողոքի ակցիա կանցկացնեն ‘

1340

Գյումրեցիները այսօր, ժամը 15:00-ին ՌԴ հյուպատոսարանի մոտ կանցկացնեն բողոքի ակցիա՝ Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին հայկական կողմին հանձնելու պահանջով: Ակցիայի ընթացքում ակտիվիստները նվեր կհանձնեն Ռուսաստանի գլխավոր դատախազ Յուրի Չայկային՝ ի նշան բարեկամության:

Ակցիայի մասնակիցները ՌԴ դատախազին կոչ են անում պատասխանել Գեւորգ Կոստանյանի նամակին, որով ՀՀ գլխավոր դատախազը դիմել էր Յուրի Չայկային՝ սպանության գործի քննությունը Հայաստանին հանձնելու խնդրանքով, ինչպես նշվում էր Գլխավոր դատախազության տարածած հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Ավտիսյանների ընտանիքի սպանության  գործը քննվում է ՌԴ կայազորային դատարանում:

Նախորդ հոդվածը‘ԱՄՀ. 2015-ին եւ 2016-ին Հայաստանի տնտեսությունը չի աճի ‘
Հաջորդ հոդվածը‘Վահագն Խաչատրյան. Կառավարությունը չունի ճգնաժամից դուրս գալու ծրագիր’