‘Գյումրիի բնակիչը մարմնավաճառին տված գումարը հետ է պահանջել և հայտնվել դատարանում’

1266

Գյումրիի բնակիչ Ժորա Խաչատրյանն ամբաստանյալի աթոռին է հայտնվել մարմնավաճառին վճարած գումարը հետ պահանջելուն հաջորդած արարքի համար, հայտնում է Փաստինֆոն:

Քրեական գործի նյութերից տեղեկանում ենք, որ Գյումրիի 27-ամյա բնակիչը 2012 թ. հոկտեմբերի 17-ին «Պլազա Լյուքս» հյուրանոցային համալիրում մարմնավաճառ Մարինե Բադալյանի ծառայության դիմաց վճարած 25000 դրամը ետ ստանալու նպատակով, ժամը 06:20-ի սահմաններում առանց հափշտակելու նպատակի, վերջինիս ընկերուհի Հռիփսիմե Հայրապետյանից նրա «Օփել-Վիտա» մակնիշի ավտոմեքենայի բանալիները վերցրել ու նշված մեքենան վարելով հեռացել է` պայմանով, որ երբ Բադալյանը ետ կվերադարձնի իր տված գումարը, ինքն էլ ետ կտա նրա ընկերուհու ավտոմեքենան: Հետո մտափոխ է եղել. նույն օրը, ժամը 15-ի սահմաններում նշված ավտոմեքենան թողել է Երևանի Շիրազի փողոցում` այդ մասին հեռախոսազրույցով հայտնելով Հ. Հայրապետյանին:

Ժորա Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այսինքն` օրենքով կամ այլ նորմատիվ իրավական ակտով սահմանված կարգի խախտմամբ իր իրական կամ ենթադրյալ իրավունքներն ինքնակամ իրականացնելու:

Նախորդ հոդվածը‘Մոսկվան կոշտ արձագանք է տվել ԱՄՆ-ի դատարանի վճռին’
Հաջորդ հոդվածը‘Դեդ Հասանի սպանության 3D տարբերակը (տեսանյութեր)’