‘Գյումրիի գլխավոր տոնածառը քամուց շուռ է եկել’

950

Այսօր՝ հունվարի 8-ին, ժամը՝ 11:40-ի սահմաններում, ուժեղ քամու պատճառով շրջվել է Գյումրիի գլխավոր տոնածառը: 24մ բարձրությամբ, շուրջ 10մ լայնությամբ տոնածառի կոնստրուկցիայի ձողը, չդիմանալով քամու ուժգնությանը, կոտրվել է: Հիմքը և ամրացման տեղերն անվնաս են մնացել: Թեքվել և շրջվել են հրապարակի այլ տոնածառեր ևս: Բարեբախտաբար, տուժածներ չկան: Ինչպես հաղորդում են Գյումրու քաղաքապետարանից՝ տեղում աշխատում են մասնագետները:

Նախորդ հոդվածը‘Charlie Hebdo. Ծաղրանկարներ ամբողջ աշխարհից՝ ի պատասխան ահաբեկչության’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանը ՖԻՖԱ դասակարգման աղյուսակում զբաղեցնում է 79-րդ հորիզոնականը’