‘
Գյումրիի դատախազության մոտ հավաքված հազարավոր ցուցարաների պահանջով՝պարզաբանումներ տալու նպատակով դատախազությունից դուրս եկավ Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը, որն առաջարկեց 30 հոգանոց խմբերով քննարկումներ կազմակերպել դատախազության ներսում: Սակայն ցուցարարները կտրականապես մերժեցին այդ առաջարկը՝ պահանջելով հանդիպում գլխավոր դատախազի հետ:
«Եթե դատախազը չի իջնում պատասխան տալու, ճգնաժամ է ստեղծվում»,- ասաց «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը:
«Դուրս արի՛, դուրս արի՛»,- վանկարկում են ցուցարարները:
«Եթե դատախազը պատասխան չունի, բայց համաձայն է մեր պահանջին ուղղակի չգիտի, թե ինչպես վարվել այդ դեպքում, թող դուրս գա, մենք իրեն կբացատրենք, թե ինչ է պետք անել: Եթե համաձայն չէ՝ լրիվ ուրիշ բազառ է սկսվում»,- նշեց Լևոն Բարսեղյանը՝ հավելելով, որ իրենք համբերատար կսպասեն՝ մինչև դատախազը դուրս գա:
Ոստիկանները սկսել են ցուցարարների ետ մղել դատախազության շենքից: Ցուցարարների շարքերից քարեր են նետվել ոստիկանության վրա, ինչը Բարսեղյանը որակել է որպես կազմակերպված սադրանք:
‘