‘Գյումրիում այրվել է տնակ. Կա զոհ’

3675

‘

ԱԻն-ը փոխանցում է, որ այսօր ժամը 00:18-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցի նախկին կոշիկի գործարանի մոտակայքում այրվում է տնակ: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում է Շիրակացի փողոցի թիվ 97 տան մոտակայքում գտնվող ինքնաշեն տնակ (6 քմ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:35-ին, մարվել՝ 02:12-ին:

Ամբողջությամբ այրվել է տնակը՝ գույքով: Փրկարարները տնակի ներսում հայտնաբերել են՝ 1952 թ. ծնված Գ. Ս.-ի մոխրացած դին:

Փրկարարները դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

‘

Նախորդ հոդվածը‘ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները հնարավոր է՝ նորից հանդիպեն’
Հաջորդ հոդվածը‘Նեթանյահուն ակնկալում է, որ ԵՄ-ն Երուսաղեմը կճանաչի Իսրայելի մայրաքաղաք’