‘
Գյումրիում այսօր առավոտվանից ևս բազմամարդ հանրահավաք է մեկնարկել: Այս մասին iLur.am-ին տեղեկացրեց Հայ ազգային կոնգրեսի Գյումրիի գրասենյակի ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը: Առևտրականներին իրենց զորակցությունն են հայտնել Եռյակի՝ Գյումրիի կառույցների ներկայացուցիչները: Ցուցարարների հետ հանդիպել է նաև Գյումրիից ընտրված պատգամավոր Մարտուն Գրիգորյանը (ԲՀԿ): Ցուցարարները երեկվա պես փակել են կենտրոնական շուկայի հարակից ճանապարհը, ոստիկանները փորձել են բացել այն, բայց չեն կարողացել կոտրել ցուցարարների դիմադրությունը:
Նշենք, որ այսօրվանից ուժի մեջ են մտել «Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխությունները, ինչի դեմ և բողոքում են առևտրի ոլորտի ներկայացուցիչները: Հիշեցնենք, որ Երևանում առևտրականների բողոքի ցույցը մեկնարկելու ժամը 16:00-ին ԱԺ-ի մոտ:
‘